Ամենալավ սկեսուրն ունեմ. Արուս Տիգրանյանը խոսել է ամուսնու ծնողների հետ հարաբերությունների մասին


Արուս Տիգրանյանը համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և սիրում է հետևորդների հետ շփումներ հաստատել։ Կյանքի այս փուլում լրագրողը վայելում է մայրանալու բերկրանքը․ նա գտնվում է հղիության վերջին ամիսների ընթացքում և ամուսնու՝ Հարութի հետ սպասում երջանկության լույս աշխարհ գալուն։

Հղիությունն Արուսի համար խոչընդոտ չէ շարունակելու համար ակտիվ կենսակերպը։ Նա զբաղվում է աշխատանքային պրոցեսով և զուգահեռ համացանցային տիրույթում ապահովում բարձր ակտիվություն։

Հազարավոր օգտատերեր են հետևում Արուսին և ուրախանում  լրագրողի կյանքի ուրախ ու երջանիկ դրվագներով։ Արուսն օրերս հերթական հարց ու պատասխանն է կազմակերպել և պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին։

Օգտատերեց մեկը Արուսին հարցրել է, թե նա ինչ հարաբերություններ ունի ամուսու ծնողների հետ և արդյոք նրանց մամա, պապա է դիմում։

Արուսն ի պատասխան նշել է, որ մամա և պապա դիմում  է միայն իր մայրիկին և հայրիկին, բայց և ամուսնու ծնողների հետ շատ լավ հարաբերություններ ունի, քանի որ նրանք ամենալավ սկեսուրն ու սկեսրայրն են։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!