Օրերս Սոնան և Գրիգը նշել են իրենց ամուսնության երեք տարին։ Զույգը երեք տարի միասին է և երջանիկ։ Նրանք այն երիտասարդ նորաստեղծ ընտանիքներից են, ովքեր ժամանակակից երջանիկ ընտանիքի օրինակ են։

Այս գեղցիկ առիթով թե՛ Գրիգը և թե՛ Սոնան հրապարակում են կատարել, սակայն Սոնայի գրառումն այս մասին զարմանալլի է եղել։ Պարուհին անչափ տխրել է, որ կորցրել է հարսի զգեստը։ Սոնան մասնավորապես գրել է․ «Իմ ու Գրիգի ամուսնության 3-րդ ամյակն Էր։

Հավես վիդեո էի մտածել նկարեինք, որտեղ պետք էր հագնեի իմ հարսի շորը, բայց… 2 զգեստ եմ հագել հարսանիքին ու 2-րդ շորս պարզվեց կորցրել եմ։

Ամբողջ տունը տակնուվրա եմ արել, չկա։ Ո՛չ մեր տանն ա, ո՛չ էլ մամայիս տանը։ Նույնիսկ իմ և Գրիգի մեքենայի բեռնախցիկում ենք ստուգել։

Եթե շորս մի տեղից հայտնվեց, նկարելու եմ վիդեոն։ Չեմ հասկանում, ո՞նց կարելիա հարսի շորը կորցնել։ Մենակ ես կարայի հարսի շոր կորցնել»։