«Ամբողջ կյանքում 2 բանի համար եմ զղջում»․ Արծրուն Հովհաննիսյանը ուշագրավ հարցերի պատասխաններ է հնչեցրել․ տեսանյութ


Քառասունչորսօրյա պատերազմից հետո մինչ այսօր Արծրուն Հովհաննիսյանը ենթարկվում է քննադատությունների։ Նա բազմաթիվ անգամ նշել է, որ կխոսի և ամնե բան պարզ կլինի։

Երեկ ուշ երեկոյան Արծրունը «Իմպուլս վերլուծական» հաղորդման հյուրն է եղել և պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք անպատասխան էին ամիսներ շարունակ։

Իսկ հաղորդավարի այն հարցին, թե ինչո՞ւ էր անընհատ նշում, որ հաղթելու ենք, սակայն, իհարկե եղավ այն, ինչ եղավ՝ պահեստազորի փոխգնդապետը պատասխանել է, որ ինքը հավատում էր և ուներ տեղեկություն, որ պատերազմի ֆորմատը փոխվելու է և հաղթելու էինք։

«Չկարծեք, թե ես այնքան հիմար եմ, որ չեմ հասկանում, որ պարտությունը սխալների հետևանք է»,- հայտարարել է Արծրուն Հովհանիիսյանը, ապա հավելել է, որ այդ սխալները ճիշտ չէ բարդել 1-2 անձանց վրա։ Նշել է, որ իր և իր ընտանիքի նկատմամբ իրականացվող մեդիատեռորն ուղղակի անտանելի է։

Արծրուն Հովհաննիսյանի ուշագրավ զրույցն առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: