Ամանորն այն տոնն է, որը հիանալի առիթ է ընտանիքի հետ մի քանի օր վայելել հանգիստը, համեղ ուտել, դիտել ֆիլմեր, հանդիպել հարազատներին և վայելել տոնական օրերը։

Հարազատներին համեղ, հյութեղ և անչափ պայծառ սեղանով դիմավորելու համար այս նյութում տեղադրում ենք միանգամից չորս աղցան։

Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Հորթի միս — 300 գ
Հավկիթ — 1 հ․
Օսլա — 1 ճ․գ․
Սոայի սոուս — 15 մլ
Հատիկ լոբի — 1 բանկա
Սոխ — 1 հ․
Պղպեղ — 1 հ․
Լոլիկ — 1 հ․
Սխտոր — 1 ատամիկ
Համեմ — 1 ոչ մեծ փունջ
Ընկույզ
Խմելի-սունելի — 1 պտղունց
Աղ, սև պղպեղ
Բուսայուղ — 50 մլ
Քացախ — 1 ճ․գ․

Վերոնշյալ բաղադրիչները ընդամենը մեկ աղցանին պատկանող բաղադրիչներն են, մյուս երեք աղցանների բաղադարամասերը կգտնեք ստորև բերված տեսանյութում, որտեղ նաև կկարողանաք ծանոթանալ չորս աղցանների պատրաստման ողջ մանրամասներին։

Պատրաստեք և վայելեք գունագեղ ու անչափ համեղ և հյութեղ այս աղցանները՝ տոնական սեղանը դարձնելով է՛լ ավելի գեղեցիկ։