Աղցան, որն ամեն օր կցանկանաք պատրաստել․ 1, 2, 3 և այն պատրաստ է


Ամռան շոգին ուտելն անգամ չի ստացվում, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ սնվել հարկավոր է՝ անկախ եղանակային պայմաններից։ Եվ հենց այդ պատճառով էլ անչափ թեթև և անմահական համային հատկանիշներով օժտված մի հրաշլի աղցան ենք  բերել, որի բաղադրատոմսը սիրով ներկայացնում ենք ստորև։ Այն համադրելի է ցանկացած ուտեստի հետ։

Անհրաժեշտ է՝

Ապխտած երշիկ

Խաշած կամ պահածոյացված հատիկ լոբի

Չորահաց

Կանաչի

Եգիպտցորեն

Աղ, պղպեղ, մայոնեզ

Ապխտած երշիկը մանրացնել, վրան լցնել աղցանի համար նախատեսված բոլոր բաղադրամսերը, միախառնել և մատուցել խրթխրթան չորահացով։

Հավատացնում ենք՝ անմահական է ստացվում և ամենակարևորը՝ մի քանի րոպե է հարկավորայս համեղ աղցանը մատուցելու և մերձավոներին հաճելի պահեր մատուցելու համար։ Բաղադրամասերը վերցրեք այնքան, որքան նպատակահարմար կլինի ձեզ։

Կարելի է համադրել ինչպես փլավների, այնպես էլ կարտոֆիլով պատրաստված ուտեստների հետ։ Համոզված ենք՝ այն շատ կհավանեք։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!