Աղցանները թե՛ տոնական և թե՛ ամենօրյա սեղանին մշտապես էլ նախապատվելի և նախընտրել ուտեստներ են համարվել՝ հատկապես կանանց կողմից։ Երբ սեղանին ինչ-որ բան պետք է լրացնել, ապա անմիջպես օգնության են գալիս աղցանները։

Դրանք այնքնա բազմազան ու բազմատեսակ են։ Ահա ներկայացնում ենք հերթական աղցանը, որը համային հատկանիշներով տարբերվող է․ նուրբ ու չափազանց համեղ։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Հավի խաշած, թել-թել արված կրծքամիս
Մանր կտրատած դեղին և կարմիր պղպեղ
Խորանարդաձև կտրատած չեդդեր տեսակի պանիր
Սխտոր
Սամիթ
Աղ, սև պղպեղ
Մայոնեզ , թթվասեր
Նռան հատիկներ

Դե ինչ, կարծում ենք դուք ինքներդ էլ նկատեցին որքան օգտակար բաղադրիչներից է կազմված աղցանը։ Դե իսկ պատրատման գործընթացը նույնպես բարդ չէ և հաշված րոպեների ընթացքում այն արդեն կլինի ձեր սեղանին։ Բաղադրամասերի քանակն ըստ ցանկության է։

Ձեզ մնում է խառնել բոլոր բաղադրիչները, կլոր ափսեի գնությամբ ստանալ կիսագնդի տեսք և մատուցել։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Պատրաստեք և վայելեք այն։