Աղցան, որը մատուցում են միայն ռեստորաններում, իսկ այսուհետ արդեն ձեր իսկ տանը


Այսօր ձեզ ենք ներկայացնում աղցանի բաղադրատոմս, որը դուք կհամտեսեք միայն ռեստորանում, դե ու այսուհետ նաև տանը։ Այն անչափ հանեղ է և ճժտված հագեցած ոււ ընդգծված համով։

Հարկավոր է տավարի միսը  նախապես խաշել՝ առանց աղ, քանի որ սոյայի սոուսն աղի է, աղցանին շատ աղ պետք չէ հավելել։ Հարկավոր է 2 պղպեղ, եթե ցանկանում եք ավելի գունեղ ստացվի աղցանը կարող եք 3 գույն վերցնել, բայց աղցանի մեջ ավելացրել 2 պղպեղի հաշվարկով։

Բաղադրամասեր՝

Տավարի խաշած միս — 300 գ

Պղպեղ — 2 հ․

Վարունգ — 2 հ․

Գազար — 2 հ․

Սխտոր — 1 պճ․

Սոյայի սոուս — 70 մլ

Խմելի-սունելի — 1 թ.գ

Սև պղպեղ — 1 թ.գ

Կարմիր պղպեղ — 1թ.գ

Աղ — 0.5 թ.գ

Մեղր — 1 թ.գ

Համեմ և սամիթ

Դդմի սերմեր

Արևածաղկի սերմեր

Քունջութ

Մի փոքր տապակել տավարի միսը, դդմի սերմերի, քունջութի 1/2-ի և  արևածաղկի սերմերի հետ: Այնուհետև ավելացնել համեմունքները, սոյան, մեղրը և սխտորը։ Տապակել 2 ր։ Պղպեղն ավելացնելուց հետո, թողնել գազօջախին այնքան, որ մի քիչ փափկի պղպեղը (մոտ 3-4 ր)։

Երբ ավելացնեք գազարը, տապակեք ևս 2 ր և վերցրեք կրակից։ Ամենավերջում ավելացնել կանաչին և վարունգը, զարդարում սերմերով և մատուցում։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!