Ամռանն աղցաններն ասես պարտադիր լինեն։ Դրանք թեթև են, սննդարար և իհարկե թեթև ու դյուրամարս։

Առաջարկում ենք պատրաստել յուրահատեսակ աղցան, որն անչափ համեղ և հագեցնող է, ինչպես նաև հեշտ է պատրաստվում և դասվում է տաք աղցանների շարքին։ Այսինքն, կարելի է նաև համարել որպես տաք, թեթև ուտեստ, սակայն, այնուամնայնիվ այն աղցան է։

Անհրաժեշտ է՝
Հավի լյարդ
Լոլիկ
Նարինջ
Հազարի տերևներ
Ձիթայուղ
Մանանեխ
Մեղր
Բաղադրամասերը վերցրեք ըստ ձեր ցանկության, քիմքի ճաշակի և պատրաստման քանակի։ Համեմած լյարդը ձիթայուղում տապակել։

Մատուցվող ափսեում դասավորել մեծ կտորների բաժանած հազարի տերևները, վրան շարել կտրատած լոլիկը և կեղևահանած և մասերի բաժանած նարինջը, ապա տապակած միսը։ Աղցանը ցողել ձիթայուղի, մանանեխի և մեղրի խառնուրդով։

Հավատացեք՝ այն անչափ համեղ և յուրահատուկ աղցան է։ Նարինջը հրաշալի համ է հաղորդում և ընդգծում աղցանի տեսքը և համը։ Միայն փորձել է անհարժեշտ։