Այս վրացական աղցանը շատ համեղ է և վառ տեսք ունի ծննդյան սեղանի համար:

Անհրաժեշտ բաղադրիչները՝
— կարմիր լոբի 200 գր.
— հորթի փափկամիս 300 գր.
— ընկույզ 50 գր.
— սոխ 2 գլուխ
— սխտոր 1-2 պճեղ
— կծու կանաչ պղպեղ կես հատ
— կարմիր քաղցր պղպեղ 2 հատ
— խմելի-սունելի, աղ, պղպեղ
— ձեթ 5 ճաշի գդալ
— քացախ 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝

Սոխը կիսալուսնաձև կտրատել, կարմիր պղպեղը հատիկներից մաքրել և նույնպես կտրտել, խաշած կամ տապակած միսը կտրատել:

Կծու պղպեղը մաքրել և մանր կտրատել: Սխտորը ճզմել, մանր կտրատել համեմը։

Բոլոր բաղադրիչները միասին խառնել, ավելացնել խաշած կարմիր լոբին, խմելի-սունելի, աղ, պղպեղ։ Ձիթայուղ ու քացախ ավելացնել աղցանին, խառնել:

Կարող եք մատուցել։