Աղջկաս առաջին խաղալիքը… Արուսիկ Տիգրանյանը հուզիչ հրապարակում է արել


Ինչպես հայտնի է՝ Արուսիկ Տիգրանյանը սպասում է իր առաջնեկին։ Արուսն արդեն տեղեկացրել է, որ դուստր է ունենալու։ Հղիոթյունը լրագրողին չի խանգարում ապրել ակտիվ աշխատանքային կյանքով։

Նա հիմնել է իր արտադրությունը և սիրով լծված է տիրամիսուի արտադրման աշխատանքներին։ Նա բազմիցս է նշել, որ քաղցրեղենը պատրաստում է հենց ինքը։ Օրերս Արուսը ցույց է տվել դստեր առաջին խաղալիքը։ Այն ձեռագործ նապաստակ է։ Հրապարակման մեջ նշել է․ «Իմ ուրախությունն ա էս ճստիկը։ Ամեն անգմա աչքովս է ընկնում՝ երջանկանում եմ․․․»։

Արուսը մեծ անհամբերությամբ է սպասում փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Լրագրողը նաև չափազանց տխուր ու մտահոգված է հայրենիքով։

Նա վերջերս հայտնել էր, որ մայրը զինվորական է, իսկ եղբայրը գտնվում է ծառայության մեջ, ինչն էլ կրկնապատկում է Արուսի մտահոգություններ ու անհանգստությունը։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել Արուսիկի հրապարակման մանրմասները։


Понравилась статья? Поделиться с друзьями: