Հանրային մի շարք դեմքեր, ինչպես նաև երգիչ, դերասաններ այս օրերին իրենց հրապարակումներին տվել են միայն ու միայն հայրենասիրական բովանդակություն։

Բոլորն էլ մտահոգված են հայրենիքի ճակատագրով և այս օրերին փորձում են կայուն և ուժեղ պահել զինվորի թիկունքը։

Նման հրապարկումներով է հանդես գալիս նաև Հասմիկ Խոջյանը, սակայն նա ցանկացել է նաև կիսվել անձնական երջանկությամբ․ նա պատրաստվում է մայրանալ։ Դերասանուհին պատմել է, որ երեխայի սեռն արդեն պարզ է և գտնվում է փակ ծրարով իր ձեռքում։

Հասմիկը, սակայն, փորձում է համբերել և չբացել այն մինչ արարողությունը, որպեսզի անկանկալը ստացվի։ Դերասանուհին հետևորդներից հարցրել է կարծիք․ արդյոք ի՞նչ սեռի կլինի իր բալիկը։ Դերասանուհին խոստացել է, որ առաջիկայում այդ գեղեցիկ իրադարձությունով կկիսվի, միայն թե երկրում խաղաղություն տիրի․ չէ՞ որ հենց դա է այսօր առաջնայինը։

Հասմիկ Խոջյանի հրապարակումների մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։