Աղավնոյի երեխաները վերջին օրերը միասին են անցկացնում հայրենի գյուղում․ տեսանյութն անասելի հուզիչ է


Արցախյան վերջին իրադարձությունները կրկին հանրության շրջանում անհանգստություններ առաջ բերեցին։ Արցախում արդեն օրեր շարունակ իրավիճակը լարված է և խոսվում է առաջիկայում ցավալի զիջումների մասին։

Ամեն բան ոչ հստակ, մութ ու անհասկանալի է։ Իսկ թե ինչ է կատարվում իրականում հետագայում պատմությունն անպայման կպատմի ճշմարտությունը։

Արցախից արդեն տեղեկացրել են, որ պատկան մարմիններից՝ Հայկ Խանումյանի կողմից արդեն հնչել է հորդորը, ըստ որի՝ Աղավնոյից և Բերձորից մարդիկ պետք լքեն իրենց հայրենի տները։ Ժամանակը տրված է մինչ օգոստոսի քսանհինգը։

Իսկ թե որտեղ պետք է տեղակայվեն այդ մարդիկ հստակեցված չէ։ Համացանցում երեկվանից մի տեսանյութ է շրջանառվում, որն արված է Աղավնոյից։ Հոլովակում երեխաներ են, որոնք խաղում են անհոգ, ուրախանում ու զվարճանում։ Թերևս երեխաները վայելում են իրենց միասին վերջին օրերը։ Պարզ չէ, թե օգոստոսի քսանհինգից հետո նրանցից յուրաքանչյուրը որտեղ կտեղակայվի, որտեղ կշարունակի կյանքը։ Վարը կցում ենք տեսանյութը, որտեղ երեխաներն անհոգ խաղում են։

Այնքան հուզիչ է այդ խաղը, նրանց անհոգ ծիծաղը։ Աշխարհին խաղաղություն և մանկան  քրքիջ ենք ցանկանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: