Ինչպես հայտնի է բոլորին՝ Աղավնոյից ընտանիքները դուրս եկան։ Նրանք ստիպված էին լքել իրենց տները, հայրենի գյուղը։ Իսկ թե որտեղ և ինչպես կշարունակեն ապրել, պարզ չէ։ Այս նյութում ներկայացնում ենք վերջին ընտանիքին, որը լքեց Աղավնոն։

Ընտանիքի մայրը ափսոսեց այնտեղ թողնել անգամ վարդի թուփը։ Նա պատմում է, որ ջանքեր է գործադրել , տնկել և այժմ էլ ջանքեր գործադրելով ժամանակ ծախսելով թուփը հեռացնում է, որպեսզի տանի այնտեղ, որտեղ որ կհաստատվի և կբնակվի։

39 տարեկանայս կինն ընդգծում է, որ ինքն իր տարիքից մեծ է երևում, ապա հավելում է, որ վերջին օրերին տունը լքելու մտածմունքներն իրեն մի քանի տարով մեծացրեցին, ծերացրեցին։

Արցունքն աչքերին նա հավաքում էր իրերը՝ մտքում ու հոգում տանելով իր տան ուրվագիծը, պատկերը և այնտեղ անցկացված օրերն ու ժամերը՝ թե՛ տխուր, թե՛ ուրախ։

Վարը ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին։