Հումորիստ, հաղորդավար Աղաս Մանուկյանը համացանցային հարթակներում ակտիվ է և հաճախ է հանդես գալիս լուսանկարներով, տեսանյութերով և իհարկե ուղիղ եթերներով, որտեղ նրա խոսքը համեմված է լոռվա բարբառով և իրեն բնորոշ յուրօրինակ հումորով։

Աղասը մեծ թվով հետևորդներ ունի, որոնք անհամբերությամբ են սպասում սիրելի հումորիստի և դերասանի հերթական տեսանյութերի հրապարակմանը, քանի որ դրանք մշտապես հումորով լի են լինում։

Այս շրջանում Աղասը վայելում է իր ամառային, ծովափնյա հանգիստը ընտանիքի հետ, որտեղից էլ արևոտ լուսանկարներ է հանրայնացնում։ Հանրայնացված լուսանկարնեիրից մեկում նա գտնվում է ծովափին և կրում համապատասխան հագուստ։

Դերասան-հումորիստը լուսանկարին կից հումորային և զվարճալի գրառում է կատարել։ Նա գրել է․ «Աղաս Մանուկյանը ցույց է տվել մերկ, բրուտալ մարմինը»։

Նրա հետևորդները ծիծաղի էմոջիներով են ողողել լուսանկարի մեկնաբանությունների բաժինը և բարձր գնահատել Աղասի հումորը։ Ավելի վաղ դերասանը հանրայնացրել էր մեկ այլ լուսանկար հանգստից, որտեղ նա կնոջ հետ է։