Աղաչում եմ ձեզ, այցելեք իմ Արթուրին, իմ ճանապարհը փակ է․․․ անմահ հերոսի տատիկը խնդրանք է հղել հայրենակիցներին


Արցախ-Հայաստան ճանապարհի փակված լինելը օր օրի խնդիրներ է առաջ բերում և ստեղծում իրական մի աղետ, որի մեջ են գտնվում մեր հարյուր հազարից էլ ավելի հայրենակիցները։

Բազմաթիվ ընտանիքիներ միավորման խնդիր ունեն և Նոր Տարին ստիպված կիսված ընտանիքներով են դիմավորելու։ Ռոմելա Մուսայելյանը, ով հերոսի տատիկ է, անչափ տխուր  է և կիսատ այն հանգամանքից, որ այս տարի հնարավորություն չունի այցելելու անմահացած հերոս թոռան շիրիմին՝ Եռաբլուր։

Հերոսի ծնոները ապրում են Ռուսասատնում։ Նա եկել էր պատերազմի օրերին, մասնակցել հայրենիքի պաշտպանությանն ու զոհվել։ Տատիկն է  պահել ու խնամել Արթուրին, իսկ այժմ չի կարողանալու ո՛չ ինքն այցելել, ո՛չ էլ՝ ծնողները։

Տատիկը հայրենակիցներին  խնդրանք — հորդոր է հղել, որտեղ խնդրում է բոլոր նրանց, ովքեր Ամանորին այցելելու են Եռաբլուր, այցելեն նաև իր թոռնիկին, որ նա մենակ չմնա։

«Աղաչում եմ ձեզ, այցելեք իմ Արթուրին, իմ ճանապարհը փակ է։ Մարդի՛կ, էրեխուս աչքը ճանապարհին կլինի»,- խնդրում է Ռոմելա Մուսայելյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: