Ահա թե ում հետ և ինչպես է նշել ծննդյան օրը սիրված երգիչ Սևակ Ամրոյանը


Երեկ սիրված երգիչ Սևակ Ամրոյանը նշեց ծննդյան տարեդարձը համավարակային պայմաններում: Արդեն ուշ երեկոյան Սևակը լուսանկարներ էր տեղադրել՝ պատմելով, թե ինչպես և ում հետ է նշել ծննդյան տարեդարձը:

Սևակը նշել է, որ ծննդյան երեսնամյա տարեդարձը անցկացրել է ծնողների ընկերակցությամբ, նրանց տանը: Սևակն ավելացրել է նաև, որ դրանից ավելի մեծ երջանկություն չկա:

Շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին և իրեն շնորհավորողներին անհատապես՝ երգիչը հաճելի և պարտավորեցնող է համարել մարդկանց այդօրինակ ջերմ և ուշադիր վերաբերմունքը:

Սևակը նաև լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է ծննդյան տորթի մոմերը փչելու պահը: Սևակը նաև շնորհակալություն է հայտնել Անարե քեյք քաղցրավենիքների ընկերությանը՝ իրեն մատուցած համեղ անակնկալի համար: Տորթը աշխարհի քարտեզով և տարբեր երկրների դրոշակների ատրիբուտներով է ձևավորված:

Սևակ Ամրոյանի հանրայնացրած լուսանկարները ներկայացրել ենք կից: Երգչի հրապարակման տակ դարձյալ տեղ են գտել բազում բազմաթիվ շնորհավորական ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!