Ահա թե ում հետ է ամուսնացել եվրոտեսիլյան հաղթանակը Հայաստան բերած Վլադիմիր Արզումանյանը․ տեսանյութ


Վլադիմիր Արզումանյանին շատերը կհիշեն։ Ինչպես կարելի է չհիշել Հայաստանին եվրոտեսիլյան հաղթանակ բերած տղային։ Երիտասարդ երգիչը երեկ ամուսնացել է։

Վլադիմիրն ամուսանացել է Աննայի հետ։ Զույգը նշանադրվել էր դեռևս երեք տարի առաջ։

Վլադիմիրը համացանցային հարթակի պատմություններ բաժնում կիսվել է հարսանեկան արարողությունից որոշ կադրերով․ դրանք հարսանիքի այն հատվածներն են, որոնք հիմնականում ամենահետաքրքիր պահերից են լինում։

Նորափեսան ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում և ապա գնում հարսնացուի ետևից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աննան Արայիկ Հարությունյանի քրոջ դուստրն է։

Նա նույնպես երգչուհի է։ Զույգն առաջին անգամ հանդիպել է 2016-ին։ Մի առիթով Վլադիմիր Արզումանյանն ասել էր․ «Երեք տարի առաջ ես տեսա Աննային և հասկացա, որ ես գտել եմ իմ կյանքի կնոջը»։

Վարը ներկայացված տեսնայութում կարող եք տեսնել նաև զույգին խորանի առջև։ Շնորհավորում ենք նրանց և մաղթում հարատև երջանկություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: