Հետպшտերшզմական ծանր իրավիճակում ամենից մտահոգիչ խնդիրներից է հшշմված, կենսական անդամներ կnրցրած մեր զինվորներին որակյալ ու բազմաֆունկցիոնալ պրnթեզավորումով ապահովելն է, որն իրականացնելու համար էլ տարվում են լուրջ աշխատանքներ։

Բժիշկ Արմեն Մուրադյանը, ով մշտապես ներգրավված է եղել և շարունակում է լինել զինվորների վերականգնողական բուժման գուրընթացների մեջ, կարևոր նորություն է հայտնել այն մասին, որ Հայաստան է ժամանում Խայսը, ով լավագույն մասնագետներից է աշխարհում պրոթեզավորման ոլորտում։

Այս կարևոր ու էական դրվագը իրականություն է դարձել Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանի՝ Տիգրան Բալայանի երկարատև ու համառ ջանքերի շնորհիվ։ Այս հարցում դեսպանին աջակցել են մեր հայրենակիցներից Հարություն Սիմոնյանն ու Գարիկ Խաչատրյանը։

Պրոթեզավորման շատ կարևոր գործընթացը նախաձեռնվել է Նիդեռլանդների համամահայկական հիմնադրամի ջանքերով, որն էլ շարունակում է Հայաստանի Համահայկական հիմնադրամը։ Այսպիսով՝ մասնագետները և բարերարներնը կարողացել են համատեղել իրենց ջանքերը՝ հանուն կարևոր գաղափարի՝ հայրենիքի պաշտպանի առողջության վերականգնման։