Ահա թե Հայաստանի որ մարզում է ձյան շերտը հասնում 80 սմ-ի․ անհավանական կադրեր Գագիկ Սուրենյանից


Վերջին ժամանակներում խիստ փոփոխությունների է ենթարկվել նաև եղանակը։ Բնությունն ասես զայրացել է և մեծ փոփոխությունների ենթարկվել։

Ձմռան ավարտին արդեն բոլորս անհամբերությամբ ենք սպասում գարնան գալուն, կյանքի զարթոնքին, որի հետ մեկտեղ էլ զարթնում են մարդկայնի հոգիներն ու տրամադրույթյունը։

Սակայն այս տարի գարունն ասես չի ուզում գալ և ձմեռը ոչ մի կերպ չի ցանկանում լքել, այլ բոլորովին հակառակը՝ ամբողջովին ասես իր տիրապետության տակ է գտնվում։ Հայաստանում գրեթե բոլոր շրջաններում տեղումներ են ձյան տեսքով։ Կան վայրեր, որտեղ ամբողջովին պատված են ձյանհաստ շերտով և հաղորդում են խոր ձմեռային պատկեր։

Համացանցը լի է օգտատերերի հումորային և դժգոհություն արտահայտող հրապարակումներով։ Գագիկ Սուրենյանը համացանցային իր հարթակում հանրայնացրել է օրվա եղանակային կադրեր Լոռու մարզից։

Օդերևութաբանության ղեկավարը լուսանկարին կից նշել է, որ Լոռիում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 80 սմ-ի։ Սուրենյանը գրել է․ «Լուռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80սմ-ի»:


Понравилась статья? Поделиться с друзьями: