Ահա թե ինչ յուրօրինակ անուն են շնորհել Բեն Ավետիսյանն ու իր կինը նորածին դստերը․ տեսանյութ


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լույս աշխարհ է եկել դերասան Բեն Ավետիսյանի դուստրը։ Այդ մասին հայտնել էր հենց ինքը՝ դերասանը՝ հանրայնացնելով կնոջ և նորածին դստեր համատեղ լուսանկարը ծննդատնից։

Երիտասարդ ընտանիքը մեծ անհամբերությամբ էր սպասում փոքրիկի լույս աշխարհ գալուն, և այլևս նրանք է՛լ ավելի երջանիկ են ու համալրված։

Ավելի ուշ Դիանան ինքը նույնպես հանդես եկավ հրապարակմամբ և կիսվելով իր երջանկությամբ ու ուրախ տրամադրությամբ՝ հայտնեց հետևորդներին դստեր անունը։ Երիտասարդ ամուսինները փոքրիկին յուրօրինակ անվանում են շնորհել՝ Բիանա։ Ընտանիքն այժմ գտնվում է Ամերիկայում։ Նրանք արդեն տևական ժամանակ է ինչ բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։

Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին դստեր լույս աշխարհ գալու առիթով և առողջ ու խաղաղ մանկություն մաղթում փոքրիկին։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Դիանա Տոնոյանի հրապարակումը հիվանդանոցից և մի քանի այլ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: