Ստյոպա Սաֆարյանն առավել հայտնի է քաղաքական իր վերլուծություններով, սակայն երբմն էլ նա հանդես է գալիս հրապարակուներով, որոնք ցույց են տալիս նրա անչափ շատ կենդանասեր լինելը։

Վերջերս նա պատմել էր, որ շան ձագուկներ, է գտել և զբաղվելնրանց խնամակալությամբ, իսկ այժմ էլ ցույց է տվել, թե ինչպես են նրանք մեծացել և ակտիվացել։

Նա գրել է․ «Ահա թե ինչ լաչառներ են դարձել տավուշցի/ոսկեվանցի Սևուկի թուլիկները։ Էն ճվճվիկը փոքրուց էսպիսին էր։ Չգիտեմ՝ մեջներից աչքաբացն է, թե նվնվն ու մուննաթը։

Գիշերն էլ վեր էր կենում ծմրում, մաման լիզում, կաթիկ էր տալիս, նորից շնթռկում էր։ Մյուսները մուշ-մուշ քնում էին։ Հիմա արդեն աշխարհի վրա հաչում է։

Շնորհակալություն հարևանուհուս՝ Մարինեին, էս հրաշքներին տիրություն անելու ու այս տեսանյութերն ուղարկելու համար։ Քիչ մնաց, գալիս եմ, լկստվածներ…»։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։