Շատերին է հայտնի, որ Սոնա Ռուբենյանն արդեն մայրիկ է։ Նա լույս աշխարհ է բերել իր առջանեկին, ում շնորհել է Մարի անունը։ Երգչուհուն ողջ համացանցն էր շնորհավորում և լավագույն մաղթանքները հղում փոքրիկին և նրա ընտանիքին։

Սոնան էլ իր հերթին մեկը մյուսի ետևից հրապարակումներ է կատարում, որոնցից տեսանելի է նրա անսահման մեծ երջանկությունը։

Վերջերս էլ Սոնային և Էմիլին այցի էին գնացել Գարիկը և կինը՝ Մարիաննան։ Գարիկի և Սոնայի ընտանիքների միջև ընկերությունն ու մտերմությունը շատերին է հայտնի։

Մարիաննան սոցտիրույթում փոքրիկ Մարիի հետ համատեղ լուսանկար էր հանրայնացրել և իր ջերմ վերաբերմունքն արտահայտել փոքրիկի նկատմամբ, իսկ Սոնա Ռուբենյանն էլ իր հերթին շնորհակալություն էր հայտնել և ցույց տվել այն նվերը, որը նվիրել են Գարիկն ու Մարիաննան։

Իսկ նվերը ոսկյա շղթա էր՝ փոքրիկ հրեշտակ հիշեցնող կախազարդով։ Այս մասին առավել մանրամասն պատմող տեսանյութը ներկայացնում ենք վարը։