Ահա թե ինչ բանաստեղծություն է գրել Նազենի Հովհաննիսյանը 2018 թվականի ապրիլին


Նազենի Հովհաննիսյանը վերջին ժամանակներում մելամաղձոտ գրառումներով է հանդես գալիս և հին ժամանակները երանությամբ հիշում։

Նշում է, որ ժպիտն ու ծիծաղը ժամանակին լիաթոք էր։ Նազենին, սակայն, այս անգամ վերհիշել է իր ստեղծագործություններից մեկը, որը գրել է 2018 թվականի ապրիլին։ Նա ներկայացրել է այն հետևորդներին։ Նազենին գրել է․ «Ես կանգնած եմ խաչմերուկում. սիրո, ատելության, ձեռքբերումների և կորստի։ Ես՝ արտիստս։

Վերև եմ պահում գլուխս, որ սառը ու սթափ մնա։ Քամիները խառնում են մազերս, հույզերս, բայց ոչ մտքերս։ Ես՝ Խաչմերուկում։ Միայն ես եմ ու իմ որոշումը՝ ո՞ր ուղին ընտրել։ Սթափության գինը դառն է։

Միայն ՆԱ, նորին մեծություն ժամանակը ցույց կտա իմ ուղին։ Վերինի աչքով մեր մժեղային ճիշտն ու սխալը ծիծաղելի են։ Ժամանակը մաղ է, բոլորիս կմաղի։ Իսկ մնացածը… մատների միջով սահող ավազի պես անցողիկ է ու անմնա։

Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ Հենման կետս՝ Տիեզերքը։ 2018 ապրիլին իմ գրածն է»։


Понравилась статья? Поделиться с друзьями: