Օրերս Ալեն Սիմոնյանի դստեր ծննդյան օրն էր։ ԱԺ նախագահի ընտանիքը նշել է դստեր ծննդյան օրը և հետաքրքիր օր կազմակերպել դստեր՝ Վիկտորյայի համար։

Նա դպրոցական աղջիկ է, ով հաճախում է Պուշկինի անվան դպրոց։

Ալեն Սիմոնյանը ինսթագրամյան տիրույթում, որտեղ նրա հրապարակումները փոքր-ինչ ազատ են և ընտանեկան-անձնական բույթի, ցույց է տվել, թե ինչ անակնկալ է մատուցել դստերը և շնորհավորել նրան։

Հայրիկը դստերը նվիրել է փուչիկներ, ծաղկներ և փոքրիկ մկնիկ իր տնակով։ Անակնկալն անչափ դուր է եկել դպրոցահասակ աղջնակին, նույնիսկ հուզել նրան։ Նա ուրախությունից անդադար ծիծաղում ու ժպտում էր։

ԱԺ նախագահի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ով լրագրողական գործունեությամբ է զբաղվում, համացանցային տիրույթում նույնպես շնորհավորել է դստերը՝ հրապարակելով ընտանեկան երջանիկ ու ջերմ լուսանկար։

Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից և միանում փոքրիկին ուղղված բոլոր ջերմ ու բարի շնորհավորանքներին։