Ահա թե ինչպիսի անուշիկ բալիկ է նա դարձել․Գոհար Ավետիսյանը հրապարակել է որդու նոր լուսանկարները


Գոհար Ավետիսյանը արդեն յոթ ամիս է, ինչ վայելում է իր առաջնեկ որդու՝ փոքրիկ Գասպարի հաճելի ներկայությունը։

Նա հրաշալի է իրեն զգում մայրիկի դերում ու կարգավիճակում։ Այդ մասին են վկայում Գոհարի ինստագրամյան ու ֆեյսբուքյան հրապարակումները։

Գոհարն իր հրապարակումներում հաճախ է պատմում իր բալիկի մասին, իրեն հետևողների հետ կիսում սեփական մայրական ջերմ զգացողությունները։

Լրանում է փոքրիկ Գասպարի յոթ ամսականը։ Մայրիկն այդ տոնական առիթով կազմակերպել է ֆոտոսեսիա։ Արդյունքում բավականին գեղեցիկ ու հաճելի նկարներ են ստացվել, որոնց մի մասն էլ հայտնի դիմահարդարը տեղադրել է իր սոցհարթակում։

Գոհարը խոստովանել է, որ փոքրիկ Գասպարի ծնվելուց հետո նա իրեն համարում է աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Գոհարը ուրախությամբ է արձանագրել այն փաստը, որ իր երջանկությունն արդեն յոթ ամիս է, ինչ իր հետ է։

Ինչպես շատ ծնողների հետ է լինում, առաջնեկ բալիկը փոխել է նաև Գոհարի կյանքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!