Ժամանակին «Որբերը» հեռուստասերիալը հեռուստադիտողին գամել էր հեռուստացույցի առջև։ Շատերն էին այն դիտում և ապրում հերոսների հետ։

Այդ տարիներին մի շարք երեխաներ, որոնք դերասանական տաղանդով էին օժտված, ներգրավվեցին սերիալում։ Նրանցից ոմանք գտան իրենց այդ ասպարեզում, ոմանք այդպես էլ այլևս չերևացին էկրաններին։

Սակայն տարիների ընթացքում, բնականաբար, նրանք մեծացել, փոխվել են և գտել իրենց կյանքի այլ ասպարեզում։ Այսօր ցանկանում ենք անդրադառնալ այդ հեռուստասերիալից «Աշոտ»-ին կերտած դերասանին։

Նարեկը, ով կերտել էր Աշոտին, այս տարիների ընթացքում ընտանիք է կազմել։ Նա արդեն բալիկ ունի։ 22-ամյա Նարեկի կինը՝ Հռիփսիմեն, ուսանող է․ շուտով կավարտի և կզբաղվի սիրելի աշխատանքով՝ մանկավարժությամբ։

Նրանք ամուսնացել են 2019-ին։ Զույգը դեռահասության տարիքից միմյանց ճանաչում է։ Այնուհետև Նարեկը մեկնել է Արցախ ծառայության։ Վերադառնալուց հետո շարունակել են ընկերությունը, ապա ամուսնացել։ Նրանց դուստրն այժմ 2,5 ամսական է։

Նրան անվանակոչել են Անգելինա։ Նարեկը պատմել է, որ հրաշալաի ընտանիք ունի և անչափ երջանիկ է։