Ահա թե ինչպես տարիներ առաջ ծանոթացան բոլորին հայտնի Աստղիկ ու Նարբե զույգը


Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանը հանրությանը հայտնի են դեռ վաղ տարիներից։ Այս երիտասարդ ընտանիքը ձևավորվեց հանրոթյան աչքի առաջ։

Նրանց հետ հուզվում, տխրում և ուրախանում էին հեռուստադիտողները։ Աստղիկն ու Նարբեն ընտանեկան իրական պատմություններ էին ներկայացնում իրենց լուծումներով հանդերձ, որոնք մի քանի տարբերակներից էին բաղկացած։

Այդ պատմությունները բացի նրանից, որ բավականաչափ հետաքրքրական էին, նույնքան էլ ուսուցողական բնույթ ունեին։ Այդ ընտանեկան պատմությունները էկրանին բարձրացնելու միտքը Նարբեի մոտ առաջ է եկել դեռևս ուսանողական տարիներից։

Իսկ երբ արդեն գաղափարը հասել է իրագործման փուլին, Նարբեն քասթինքն է հայտարարել, որպեսզի կարողանա ընտրել դերասանուհուն։ Եվ ընտրությունը կանգ է առել հենց Աստղիկ Ալավերդյանի վրա։

Իսկ երբ արդեն իրականացվում էին նկարահանումները, Աստղիկն ու Նարբեն նկարահանումների հենց երրորդ օրը հասկացան, որ սիրում են միմյանց։ Զույգն այսօր երկու հրաշք երեխաների ծնող է և գեեցիկ ու օրինակելի ընտանիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: