Ահա թե ինչպես շպարվեց Սիրուշոն մեքենա վարելիս՝ առանց հայելու․ տեսանյութ


Սիրված երգչուհի Սիրուշոն շարունակում է հիացնել իր երկրպագուներին։ Երգչուհին գնահատվում է ոչ միայն իր յուրօրինակ արվեստի, ստեղծագործությունների համար, այլև ոճի ու նորաձևության։

Նրան  հետևում են հարյուր հազարավոր աղջիկներ և կանայք, նրանից օրինակ են վերցնում և նույնիսկ  կրկնօրինակում։ Սիրուշոն երեք երեխաների մայր է և մշտապես փայլում է իր նորաձև տեսքով, որով հիմնականում զբաղվում է հենց ինքը։

Երգչուհին նաև բավականին ակտիվ է սոցիալական տիրույթում։ Նա հանրայնացնում է աշխատանքային և նաև ընտանեկան դրվագներ և հետևորդներին սիրով հաղորդակից դարձնում իր օրվա մանրամասներին։

Այս անգամ նա մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է շպարվում մեքենա վարելիս։

Մեքենան ընթացքի մեջ է, ինքը ղեկին շպարվում է առանց հայելու, որից հետո ցույց է տվել արդյունքը։ Երգչուհու հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: