Ահա թե ինչպես է Վաչե Ամարյանը դստերը ծննդատնից տուն տանում․ տեսանյութ


Վաչե Ամարյանը, ինչպես ինքն է ասում՝ իր թագուհուն տուն է բերել։ Ինչպես արդեն հայտնի է հուլիսի 17-ին ծնվել է երգչի դուստրը։ Ընտանիքն անչափ երջանիկ է այդ առիթով։

Վաչեն պարբերաբար համացանցային հարթակում կիսվում էր երրորդ երեխայի հետ կապված բոլոր արարողություններով (սեռի բացահայտում, ծնունդ, անվան ընտրություն և այլն)։ Երգչի ընտանիքում մեծանում են նաև երկու որդիները։

Վաչե Ամարյանը հաճախ է նշում, որ դուստրը իր տան թագուհին է։ Օրերս Վաչեն մի գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ դստեր անունը  երկրպագուների հետ պետք է ընտրի։ Իսկ երեկ երգիչն արդեն հայտնել է, որ դստերն անվանակոչել են Վիկտորյա։

Անվան ընտրությունը կատարել է երգչի փոքր որդին։ Վաչեն մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ Ամարյան ընտանիքը ծննդատնից պատրաստվում է տուն տանել փոքրիկ Վիկտորյային։ Տեսանյութին կից Վաչեն գրել է․ «Մենք տանն ենք»։

Ընտանիքն անչափ երջանիկ է։ Տեսանյութում երևում է նաև երկու եղբայրների և փոքրիկ Վիկտորյայի հանդիպումը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: