Իմ աղջկա ծնունդնա… Քրիստինա Եղոյանի հուզիչ հրապարակումը դստեր մեկամյակի առիթով․ տեսանյութ


Քրիստինա Եղոյանը, ով համացանցային հարթակում մեծ ակտիվություն է ապահովում, սիրով հաղորդակից է դարձնում հետևորդներին իր առօրյա և աշխատանքային անցուդարձին։

Քրիստինան երջանիկ մայրիկ է և այդ մասին պարբերաբար հայտնում է։ Նրա հրաշք դստերը երգչուհու հետևորդներն արդեն ճանաչում և անչափ սիրում են։

Այսօր փոքրիկ Լեա Մարիան դարձավ մեկ տարեկան։ Այդ ուրախ առիթով Քրիստինան գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «Էսօր իմ աղջկա ծնունդն ա: Մեկ տարի առաջ հայտնվեց իմ կյանքում և փոխեց ամբողջ կյանքս։

Հիմա մտածում եմ՝ ո՞նց էի ապրում առանց իմ աղջկա, ո՞րն էր կյանքի իմ նպատակը և որոնք էին իմ թուլությունները։ Իմ սիրտ ու հոգի, իմ օդ ու ջուր, իմ Լեա Մարիա, շնորհավոր լուսավոր ծնունդդ:

Սիրում եմ քեզ, իմ աղջիկ, խոստանում եմ կյանքիդ ամեն օրը սիրով և ջերմությամբ լցնել, սիրել և պաշտպանել ամեն տեսակ փորձություններից: ՔՈ ՄԱՄԱ՝ Քրիստինա Եղոյան»։ Մեկնաբանությունների հատվածում կարելի տեսնել ջերմ ու բարի մաղթանքներ երգչուհու հետևորդների կողմից։ Մենք նույնպես շնորհավորում ենք փոքրիկին և լավագույնը մաղթում։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!