Ահա թե ինչպես են հայ հայտնիները տոնել սիրահարների օրը․ Սիրուշոյի, Միհրան Ծառուկյանի, Սևակ Ամրոյանի և այլ սիրված մարդկանց ուշագրավ հրապարակումները


Երեկ աշխարհը տոնում էր սիրահարված զույգերի օրը։ Նրանք ունեին ևս մեկ առիթ միմյանց սեր խոստովանել, խոսել և ընդգծել օրը և կողակցի կարևորությունը։

Հայաստանը և հայ երիտասարդությունը ևս անմասն չմնացին։ Օրվա առիթով մի շարք հայտնիներ արդեն օրվա ավարտին համացանցային հարթակում ցույց տվեցին, թե ինչպես են անցկացրել օրը։ Հրապարակմամբ հանդես եկավ Նունե Եսայանը, ով ամուսնու հետ համատեղ լուսանկար էր հանրայնացրել և շնորհավորել։

«Սիրում եմ շատ»,- գրել էր Միհրան Ծառուկյանը իր և Արփիի լուսանկարին կից։ Իսկ հումորիստ Գրիգը կնոջ հետ համատեղ լուսանկարը մակագրել էր․ «Նկար շաաաատ մեծ սիրո մասին»։

Սիրուշոն նույնպես սիրելիի հետ լուսանկար հանրայնացրեց։ Սևակ Ամրոյանը գրել էր․ «Անպայման էս տարի գտեք ձեր կեսին, իմ պես մի ուշացրեք»։

Իսկ ահա Հրաչ Մուրադյանն ասում է, որ սերը հարգանք և վստահություն է, որը կատաղած կենդանու պես ուզում ես ատամներով պահել։ Եվ վերջում այսքան սիրո մեջ հավելենք՝ սերը կփրկի աշխարհը։ Սիրեք միմյանց, մարդի՛կ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: