Ահա թե ինչից է ամենից շատ վախենում Ալիևը․ միջազգայնագետի ուշագրավ վերլուծությունը


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ հայտնել է իր կարծիքը։ Միջազգայնագետը հայտնում է, որ Ադրբեջանը, մասնավորապես այդ երկրի առաջնորդ՝ Իլհամ Ալիևը առաջին հերթին վախենում է Արցախի՝ որպես Հանրապետություն հնարավոր ճանաչումից։

Այդ հարցի վերաբերյալ Սուրեն Սարգսյանը հինգ կետեր է առաջ քաշել․ 1) Առաջարկում է Արցախի ճանաչումը կիրառել որպես ճնշման գործիք թե՛ գերիների հարցում, թե՛ տարածքային զիջումների առումով։

2) Արցախի ճանաչման հարցում Հայաստանը պետք է կատարի առաջին քայլը։ Այո՛, Ալիևը առաջին հերթին վախենում է Արցախի ճանաչումից։ Սա պետք է Դամոկլյան թուր լինի Ադրբեջանի համար։

3) Պատերազմելով՝ Ալիևը երեք սկզբունքից երկուսը ստացավ․ տարածքային ամբողջականություն, ապա ստացավ ավելին, քան մտադիր էր, երրորդ սկզբունքը ինքնորոշումն է, որ մնաց չլուծված։ 4) Տարիներ շարունակ բոլորը պնդել են, որ վերոնշյալ երեք սկզբունքները միմյանց հավասար արժեքներ են։

5) Բոլորն էլ հասկանում են, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ։ Այն չի համարվի լուծված, քանի դեռ կողմերից մեկը բավարարված չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!