Ահա այս մտայնությունն է, որ հանգիստ չի տալիս իրապես հայրենասեր անհատին․»Սիրտս ինչպե՞ս»Արաքսյա Վարդերեսյան


Բոլորին, թերևս, հայտնի է ու շատերին էլ սիրելի է դարձել Արաքսյա Վարդերեսյանի «Սիրտս ինչպե՞ս» երգը, որը յուրօրինակ հուզականություն ու մեղեդայնություն ունի: Մեր օրերի դժվարությունները այս երգը հաճախ հիշելու առիթ են տալիս:

Թերևս, սա է նաև պատճառը, որ այս երգին վերստին ու նորովի անդրադառնալու կարիք ու անհրաժեշտություն է եղել: Անդրադարձը կատարել է Նարե Գևորգյանը՝ նորովի մատուցելով հայտնի ու սիրված երգը:

Երգում արտահայտվում է սիրելի հայրենիքին՝ Հայաստանին օգնելու անհրաժեշտությունը: Անհնար է ուրախանալ կամ հանգիստ ապրել՝ իմանալով, որ Հայաստանն ունի օգնության կարիք: Ահա այս մտայնությունն է, որ հանգիստ չի տալիս իրապես հայրենասեր անհատին:

Նարե Գևորգյանի նոր մեկնաբանությունն առավել ընդգծում է երգի հուզական դաշտը՝ վերստին հիշեցնելով ու սգալով շատերի ցավն ու կորուստները: Երգին զուգահեռ ներկայացված տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է: Երգն ամբողջությամբ առաջարկում ենք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!