Ակտիվ մասնակցություն է ցուցապերել մարտական գործողություններին․ ընկել է հերոսի մահով՝ Դավիթ Բեկում


Եվ կան հերոսներ, ովքեր թողեցին երեխաներին, մորը, քրոջն ու դստերը ու շտապեցին հանուն հայրենիքի կյանքը տալ։ Նրանց գաղափարախոսությունն այլ էր։ Նրանք այդ քայլին դիմեցին այսօրվա երեխաների համար, որ վաղը հայրենիք ունենան, հպարտ ապրեն այդ հայրենիքում։

Ճանաչենք նրանց անուն առ անուն․ խոնարհվենք անմահ անունների առաջ։ Սերտենք սխրանքները, որ վաղվա սերնդին փոխանցեք, որ պատմենք ու մեծարենք նրանց, քանզի մեր խոսքում ու գործում է նրանց անմահությունը։

Լինենք նրանց արժանի հետնորդները։ Անմահացած հերոսների շարքին դասվեց Հրաչյա Ստեփանյանը։ Ծնվել է 1983 թվականին, Սիսիան քաղաքում։ 2005 թվականից աշխատել է Սիսիանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Տասնչորս տարի այդ զորամասում աշխատելուց հետո տեղափոխվել է Կապան և աշխատել որպես հետախույզ։ Ակտիվ մասնակցություն է ցուցապերել մարտական գործողություններին ։ Ընկել է հերոսի մահով հոկտեմբերի երեսունին Դավիթ Բեկում։ Ամուսնացած է և ունի երկու երեխա։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հիվանդանոցի անձնակազմին։ Հավերժ փառք քեզ, քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!