«Ակնհայտ է, որ հրամկազմը թքած ա ունեցել զինվորի վրա»․ Դոգը անհետացած զինծառայողի վերաբերյալ մանրամասներ է հայտնել


Օրերս տեղեկություն էր տարածվել, որ զորամասերից մեկից զինծառայող է անհետացել։ Ահա այս տեղեկությանն է անդրադարձել Վարդան Ղուկասյանը, ով հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականունով։

Նա հայտնել է, որ կորած զինծառայողի ծնողների հետ կապ է հաստատել և իմացել է, որ զինվորը առողջական խնդիրներ ունի, հատկապես` ողնաշարի հետ կապված։

Երեք ամսվա ծառայող էր և այսպիսի կարգավիճակում գտնվող զինծառայողին դիրք են ուղարկել։ Տղան ուներ տասներկուամյա կրթություն, հոգեկան հիվանդություններ չի ունեցել։ Թողել է զենքը, հեռախոսը ու հեռացել։

Ծնողները Ղուկասյանին պատմել են, որ տղան դիմել է անձնակազմին, որ վախենում է բարձրանալ դիրք, բայց միևնույնն է որոշում է կայացվել, որ պետք է բարձրանա։ Վարդան Ղուկասյանը հայտնում է, որ զորամասում մի շարք պաշտոնյաներ մեղավոր են զինվորի անհետացման մեջ։

«Բայց ակնհայտ է, որ հրամկազմը թքած ա ունեցել զինվորի վրա»։ Մանրամասները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!