«Ախ ինչի՞ էլի․․․ ի՞նչ ունեք միմյանց հետ կիսելու, որ իրար կյանք եք խլում կամ դրդում նման քայլերի»․ Ստյոպա Սաֆարյանը երեք զոհերի մասին


Ստյոպա Սաֆարյանը հերթական գրառումն է կատարել, որտեղ շոշափել է միանգամից մի քանի կարևոր կետեր։ Սաֆարյանը գրել է մարտական դիրքում մահացած երեք զինվոր տղաների մասին և մեծ ափսոսանք հայտնել։

Ապա հավելել է, որ տարածված լուրերը՝ իբրև տղաները զոհվել են ադրբեջանական դիվերսիայի արդյունքում, կեղծ են։ Այդ լուրերը կեղծ են և այդ կեղծիքը տարածում է «ընդդիմադիր» մամուլը։ Հորդորել է հետևել պաշտոնական լրատվությանը։ Գրառման ավարտին ցավակցություններն է հղել զոհերի հարազատներին։

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «3 զինվորների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը՝ Ա.Հ.-ն, հայտնում է Քննչական կոմիտեն: Ախ ինչի էլի․․․ Ինչ ունեք միմյանց հետ կիսելու, որ իրար կյանք եք խլում, դրդում նման քայլերի․․․

Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերում տարածում գտած տեղեկությունը, թե մեր 3 զինծառայողների մահը դիվերսիոն ներթափանցման հետևանք է»:

Ու այս վտանգավոր կեղծիքը տարածողը «ընդդիմադիր» մամուլն էր․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!