«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»․արտասանում են սահմանապահները. Փշաքաղվելու չափ հուզիչ


Մերձսահմանային իրավիճակի սրման հետ սրվում են նաև մարդկանց նյարդերը: Սահմանի անառիկությունը պահող զինծառայողները և նույն առաքելությունն ունեցող սահմանակից գյուղերի բնակիչները հայտնվում են պատասխանատու և դժվարին իրավիճակում:

Տարիներով ստեղծածը կորցնելու հավանականությունը, գոյաբանական խնդիրները հաղթահարելի են դառնում միայն հայկական անպարտելի ոգու օգնությամբ ու շնորհիվ:

Հաճախ են հնչում հարցեր, թե ինչպե՞ս կարելի է ապրել մշտական հնչող կրակոցների ներքո: Ապրողները հարցին պատասխանում են Հ. Սահյանի հայտնի ու սիրելի ստեղծագործության միջոցով:

Ստեղծագործությունը, որ գրվել է ժամանակին հայրենիքում մեծ թափ ստացած արտագաղթի փաստից ծնված մտահոգությունից, սահմանապահ նվիրյալների շուրթերից նորովի է իմաստավորվում և արժևորվում:

Կարճատև հոլովակում ամփոփված է նորօրյա Հայաստանի պատմությունը, կենցաղը, առօրյան ու մարդկային, ազգային հոգեբանությունը: Հոլովակում արտասանող յուրաքանչյուր քաղաքացու, ամեն մի սահմանապահի տողը, նախադասությունը հնչում է բացարձակ անկեղծ, սրտի խորքից՝ հասնելով լսողի սրտի խորքը:

Հոլովակը կարող եք վայելել ստորև: Անհնար է չհուզվելը: Սա է մեր այսօրվա պատմությունը:

Սահմանամերձ գյուղի բնակիչները և զինվորականները արտասանում են… Խնդրում ենք հավանել AM Armenia էջը 🇦🇲

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,Ախր ուրիշ տեղ հորովել չկա,Ախր ուրիշ տեղ սեփական մոխրումՍեփական հոգին խորովել չկա,Ախր ուրիշ տեղՍեփական բախտից խռովել չկա:Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:Ախր ուրիշ տեղՀողի մեջ այսքան օրհնություն չկա,Այսքան վաստակած հոգնություն չկա,Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,Եկած` ուսերով Արագած սարիՈւսերին հենված Սասնա տուն չկա:Ախր ուրիշ տեղԱմեն մի քարից, առվից, ակոսիցԻմ աչքերով իմ աչքերին նայողՄանկություն չկա…Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձՍահմանամերձ գյուղի բնակիչները և զինվորականները արտասանում են…

Опубликовано AM Armenia Суббота, 18 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!