«Ախպոր պես, էլ էս հարցն ինձ մի տվեք․․․»․ Արուսիկ Տիգրանյանը զայրացել է


Արուսիկ Տիգրանյանը թեև էկրաններին չի երևում,  սակայն համացանցային ակտիվությունը պահպանում է և սերտ շփումներ հաստատում հետևորդների հետ։ Էկրաններին չերևալու որոշումը լրագրող հաղորդավարուհին ինքն է կայացրել։

Նա կարծում է, որ այս ընթացքը մասնագիտական դադար առնելու համար լավագույն պահն է։ Արուսիկը հաճախ է հարց ու պատասխանների միջոցով շփվում հետևորդների հետ և սիրով պատասխանում  նրանց հացերին։

Առաջին անգամ չէ, որ լրագրողը բողոքել է այնպիսի հարցերից, ինչպիսին է՝ երեխա ունենալը։ Նա այդ մասին բազմիցս ասել է, որ իրեն և նաև ամուսնուն դուր չեն գալիս նմանատիպ հարցերը։ Եվ ահա այս անգամ հարց ու պատասխանի ժամանակ կրկին ուղղել են այդ հարցը։

Լրագրողին զայրացրել է դա և նա պատասխանել է, խնդրել, հորդորել, որ վերջապես հասկանան և այդ հարցը իրեն չուղղեն։ «Ախպոր պես, էլ էս հարցն ինձ մի տվեք:

Ես երեխա կունենամ էն ժամանակ, երբ կզգամ, որ պատրաստ եմ լավ մամա լինել‎»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը և հավելել, որ երեխա ունենալը ինքնանպատակ չէ և ինքն այդ հարցին մաքսիմալ լուրջ է վերաբերվում։


Понравилась статья? Поделиться с друзьями: