Ինչպես հայտնի է, սահմանային հարցերի վերաբերյալ այսօր փակ քննարկում է անցկացվել, որին մասնակցել են մի շարք պատգամավորներ։ Առաջարկը կատարել էր Սեյրան Օհանյանը։

Քննարկումի ավարտից հետո Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույց է ունեցել, որի ժամանակ նախ նշել է, որ բոլորին պարզ պատճառներով մի շարք շատ հարցերի չի կարողանա անդրադառնալ, իսկ մտահոգությունների մասին ասել է, որ դրանք շարունակում են մնալ մտահոգիչ, քանի որ ամիսներ շարունակ թշնամին գտնվում է երկրի սահմաններից ներս և այդ ընթացքում ունենում ենք զոհեր և գերիներ։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք ստացե՞լ են իրենց բոլոր հարցերի պատասխանները, թե ոչ, Սաղաթելյանը պատասխանել է՝ որոշ հարցերի պատասխաններ ուղղակի եղել են տեղեկատվական, որոշ հարցեր էլ հարգելի պատճառներով ամբողջապես չեն քննարկվել։ Կարևորել է նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտությունը ներկայիս իրավիճակում։

Այնուհետև խոսելով Ալիևի հայտարարությունների վերաբերյալ՝ ԱԺ փոխխոսնակն ասել է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սաղաթելյանի զրույցի մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։