Անահիտ Մուտաֆյանը որքան էլ որոշել էր, որ նոր տարուն այլևս բացասական մտքերով չի պարփակի իրեն, այնուամենայնիվ կրկին գրառում է կատարել Արցախի շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Լավ ինչքա՞ն հիմար պիտի լինել, որ Արցախի շրջափկման համար մեղադրել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, արցախցուն, հայաստանյան ընդդիմությանը, բայց ոչ մի դեպքում Ալիևին և Նիկոլին։ Սա իմ վերլուծությունն է։

Ալիևի և Նիկոլի նենգ պայմանավորվածությամբ Արցախից դուրս բերվեց զորքը, քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը գրեթե չունի զինուժ, նրա միակ պաշտպանությունը կայացնում են ՌԴ խաղապահները, որը բացարձակ ձեռնտու չէ Ադրբեջանին։

Մի պահ պատկերացրեք հայաստանյան ընդդիմությունը և Արցախի ժողովուրդը գնում են Բերձոր և փորձում բացել ճանապարհը, սկսվում է հրմշտոց և քանի որ «բնապահպանները» հավաստի տեղեկություններով զինված են, ապա հաստատ կօգտագործեն զենքը, նրանց ի պատասխան կրակ են բացում խաղաղապահները և Ալիևը փրփուրը բերանին դիմում է ՀԱՊԿ-ին, հրաժարվում ՌԴ խաղաղապահների ներկայությունից,

ՀԱՊԿ-ը, իհարկե, միանշանակ ընդունում է Ալիևի առաջարկը և Արցախն ամբողջովին հայտնվում է անտեր վիճակում և Նիկոլ-Ալիև տանդեմը հասնում է իր փայլուն հաղթանակին»։