«Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով․․․»․ Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ալիևին


Ինչպես հայտնի է, երեկ Ադրբեջանի նախագահը հերթական ոչ պատշաճ և անլուրջ հայտարարությունն է արել, ըստ որի՝ Հայաստանը ակախ պետություն չի կարող համարվել, քանի որ չի կարողանում ինքն իրենով պաշտպանել իր սահմանները և անվտանգությունը։

Ալիևի հոխորտանքը բարկացրել է շատերին։ Համացանցային հարթակում այդ հոխորտանքին պատասխանել է Էդմոն Մարուքյանը։

Նա հորդորել է Ալիևին հեռու մնալ անլուրջ հայտարարություններից և նշել, որ Բաքուն Անկարայի ենթական է և դա ակնհայտ է։ Մարությանը մասնավորապես գրել է․ «Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում քաղաքականություն, որը մշակում և պարտադրում է Անկարան։

Ալիևը պիտի հասկանա՝ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: