Ալեքսանդր Բաբասյանի և հայտնի դիետոլոգ Լիլիթ Բասյանի որդին՝ Ալեքսանդրը, օրերս տոնել է իր տարեդարձը։ Տղան դարձել է յոթ տարեկան։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ դերասանի որդին կրում է հենց հոր անունը՝ Ալեքսանդր։ Բացի նրանից, որ նրանք ունեն նույն անուն և ազգանունը, Ալեքսանդր կրտսերը ծնվել է հենց հայրիկի ծննդյան օրը։ Հայր և որդի օրերս նշեցին իրենց 39 և 7 ամյակները։

Լիլիթ Բասյանը պատմել էր, որ այս տարի տղայի տոնը նշել են ամենահարազատ մարդկանց շրջապատում։ Նշել է նաև, որ որդին անչափ շատ է սիրում Մարվելի հերոսներին և մայրիկը որոշել է ծննդյան խնջույքին հրավիրել հենց նրանց։ Լիլիթը կեսգիշերն անց երջանկացրել է որդուն՝ մատուցելով նրան իր երազանքը։

Կրտսեր Ալեքսանդրը երազում էր իր առանձին, գեղեցիկ ու իր դիզայնով պատրաստված սենյակի մասին։ Տղան այդ նվերից ուղղակի երջանկացել է։ Երջանիկ մայրիկը պատմել է, որ որդին իր հասակակիցներից ավելի հասուն մտածելակերպ ունի։

Նաև մանրասնել է՝ ասելով, որ լինում են դեպքեր, երբ որդուց խորհուրդ է հարցնում և այն միշտ ճիիշտ խորհուրդ է լինում։