Ալեքսանդր Բաբասյանը կնկարահանվի նոր հեռուստասերիալում, որտեղ իր մանկությունը կկերտի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը


Ելենա Արշակյանը նոր հեռուստասերիալ է նկարահանում։ Այն կոչվում է «Օջախի երգը»։ Սերիալում դերակատարություն է ունենալու Ալեքսանդր Բաբասյանը։ Նկարահանումների համար դերասանը արտաքին փոփոխությունների է դիմել․ հրաժարվել է այտամորուսից։

Շատերը դերասանին այս արտաքինով նմանեցնում են «Աննա» սերիալում խաղացած Ալեքսանդրին։ Դերասանը պնդում է, որ այն ժամանակ ինքը՝ որպես դերասան, սիրվել է արտաքինի համար, իսկ հիմա առաջնայինը գնահատվում է խաղի համար։ Նշում է, որ հիմա հղկվել է։

Հետաքրքրական է այն, որ սերիալում նկարահանվելու է նաև դերասանի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը, ով կերտելու է հոր մանկությունը։ Դերասանը նշում է, որ, առհասարակ, չի սիրում նկարահանման ավարտից անմիջապես հետո ներգրավվել մյուս նախագծում, սակայն նոր առաջարկն այնքան լավն է եղել, որ հրաժարվել չի կարողացել։

Անկեղծանում է՝ առաջարկի ընդունման որոշմանը նպաստել է որդու դեր ունենալու հանգամանքը։ Նկատում է, որ որդուց լավ մանկությունը ոչ ոք չի կարող կերտել։

Իսկ իր կերպարները կերտելու մասին ասում է, որ յուրաքանչյուրը կերտելիս ոճաբանի հետ քննարկվում է, ինքն է ընտրում իր հագուստները և դրանք երբեք չեն կրկնվում։ Նշում է, որ եթե նախագծում դերը լավագույնը չեղավ, չի կերտի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!