Ալեն Սիմոնյանը վարդերի փունջ նվիրեց Աննա Մկրտչյանին․ տեսանյութ


Հայաստանում այսօր գեղեցիկ առիթ կա․ նշվում է Մայրության և գեղեցկության օրը։ Այսօր՝ ապրիլի յոթին, առանձնակի վերաբերմունք կա կանանց նկատմամբ։

Իհարկե, ջերմորեն վերաբերվել կանաց միշտ է պետք, սակայն օրը մշտապես նշանավորվում է։ Այսօր Ալեն Սիմոնյանը աշխատանքի է գնացել ծաղկեփնջերով։ Նա խորհրդարանի կանանց ծաղիկներ է նվիրել և շնորհավորել օրվա առիթով։

Լրագրողների աչքից չի վրիպել ընդդիմադիր կին պատգամավորների հետ Ալեն Սիմոնյանի շփումները։ ԱԺ նախագահը, բնականաբր, չի առանձնացրել նաև նրանց։

Նա ծաղկեփնջերը ձեռքին մտավ ԱԺ շենք, որտեղ լրագրողների հետ զրուցում էր Աննա Մկրտչյանը։ Ալեն Սիմոնյանը մոտեցավ, բարևեց Աննա Մկրտչյանին, շնորհավորեց նրան օրվա առիթով և նվիրեց վարդերի փունջ։ Աննա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց և վերցրեց փունջը։

Այնուհետև լրագրողները ցանկացան մի քանի հարց ուղղել Ալեն Սիմոնյանին, սակայն ԱԺ նախագահը մերժեց։ «Էս ազիզ օրով չեմ խոսում»,- հայտարարեց նա և շարունակեց ճանապարհը։ Այս մասին դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: