Ալեն Սիմոնյանը ուրախ լուր է հայտնել և այդ կերպ շնորհավորել բոլոր կանանց․«Մարիամս և ես ևս մեկ բալիկ կունենանք»


Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հղի կնոջ լուսանկարն է հանրայնացրել և կից գրառում կատարել, որտեղ հայտնել է ուրախալի լուր և յուրահատուկ կերպով շնորհավորել կանանց, աղջիկներին և տատիկներին Ապրիլի 7-ի առիթով։

Ալեն Սիմոնյանը հետևելով օրվա խորհրդին՝ շտապել է հայտնել, որ ընտանիքում համալրում է սպասվում։ «Մարիամս և ես ևս մեկ բալիկ կունենանք»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Քաղաքական գործիչը ունի դուստր՝ Վիկտորյան և որդի՝ Ռոբերտը։ Սիմոնյանը հայտնել է, որ բացի նրանից, որ դուստրը ևս մեկ եղբայր կունենա, իսկ որդին՝ եղբայր, հայ ազգը կհամալրվի մեկ որդով։

ԱԺ փոխխոսնակը մայրերին և քույրերին սեր և երջանկություն է մաղթել և շատ երեխաներ։

Ընդգծել է՝ կնոջը գեղեցկացնում է հենց մայրությունը։ «Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին»,- ավարտել է գրառումը Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններում օգտատերերը ջերմորեն շնորհավորել են զույգին բալիկ ունենալու կապակցությամբ։ Մենք ևս միանում ենք շնորհավորանքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: