Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց Աննա Մկրտչյանին․ տեսանյութ


ԱԺ-ում նիստերը շարունակվում են և է հանրությունը շարունակում է ականատես լինել վեճերի, վիրավորանքների, մինչև անգամ քաշքշուկների։

Այսօր աբիոնից ելույթով հանդես եկավ Աննա Մկրտչյանը ւև կրկին կրքեր բորբոքեց։ Պատգամավորն իր խոսքում կրկին կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» բառակապակցությւոնը։

Ալեն Սիմոնյանը առիթ ունեցել էր նախազգուշացնելու Աննա Մկրտչյանին, որ խոսքում կոռեկտ լինի և ԱԺ շենքում ներկայանա պատշաճ ելույթով և հասկանա, թե որտեղ է գտնվում։

Սակայն, ինչպես տեսանելի էր, պատգամավորը պատշաճ խոսքով չցանկացավ ներկայանալ և Սիմոնյանը շեշտելով նախազգուշացման փաստը՝ Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրեց՝ ասելով, որ հակառակ դեպքում ստիպված է ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի տիկնոջը դուրս հրավիրեն։ Պատգամավորը այդքան առաջ չգնաց և ինքնակամ դուրս եկավ դահլիճից։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորը «կապիտուլյանտ Նիկոլ» բառակապակցությունը կիրառեց խոսքի ավարտին, որպեսզի խուսափի խոսափողի անջատումից և մինչև վերջ հնարավորություն ունենա խոսել։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!