Ալեն Դելոնը հանրությանն անակնկալի է բերել տարօրինակ և ցավալի մի հայտարարությամբ։ 86-ամյա հանրահայտ և սիրված դերասանը շատ անգամ է խոսել վախերի մասին և հայտնել, որ անչափ վախենում է ծերությունից։

Եվ ահա աշխարհահռչակ դերասանը հյատարարել է, որ պատրաստվում է հեռանալ կյանքից։ Ֆրանսիացի դերասանը 2019 թվականին կրկնակի կաթված է տարել, որից հետո մեկուսացել է Շվեցիարիայի իր տանը և ապրում է շների հետ։ Նրան այժմ այցելում են զավակները։

Դերասանն արդեն կտակ է կազմել։ Նա որոշել է էսթանազիայի միջոցով վերջ տալ կյանքին։ Եվ հենց դա է պատճառը, որ ժամանակին տեղափոխվել է Շվեցարիա, որովհետև այս երկրում էսթանազիան թույլատրվում է։

«Մահանալու նման ճանապարհը կարծում եմ ամենատրամաբանականը և բնականը»,- հայտնում է դերասանը, ով նախընտրում է կյանքից հեռանալ առանց տանջանքների։

Դելոնի երկրպագուներն անչափ ցավում են այս ամենի համար, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ դա դերասանի իրավունքն ու ընտրությունն է։