Այս ալադիներն այնքան բարձր համային հատկանիշներով են օժտված, որ ընտանիքի անդամներն ուղղակի կխնդրեն այն միշտ պատրաստել։

Բավականաչափ դյուրին պատրաստման գործընթաց ունի, հագեցնող է և կզարդարի ձեր նախաճաշի և ընթրիքի սեղանը։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 2 հ․
Մածուն — 200 գ
Աղ — 1 թ․գ․
Սև պղպեղ
Ալյուր — 7-8 ճ․գ․
Փխրեցուցիչ — 2 թ․գ․
Միջուկ՝
Հավկիթ — 3 հ․
Կանաչ սոխ՝ ըստ ցանկության

Բոլոր բաղադրամասերն օգտագործել սենյակային ջերմաստիճանի։ Կարելի է գիշերը դուրս բերել սառնարանից և առավոտյան կամ կեսօրին օգտագործել։ Հավկիթն աղի հետ հարել մինչ համասեռ զանգվածի ստացվելը, հավելել մի փոքր սև պղպեղ։

Միացնել մածունը, մաղել ալյուրը, խառնել և ստանալ թույլ խմոր։ Այժմ խմորային զանգվածին միացնել միջուկը՝ խաշած հավկիթները կանաչ սոխի հետ մանրացված, խառնել և 10 ր թողնել հանգիստ վիճակում։ Այնուհետև քիչ բուսայուղում տապակել, որից հետո մատուցել անչափ համեղ ալադիները։