Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը իրեն կիսով չափ ֆրանսիացի և կիսով չափ հայ էր համարում։ Շանսոնյեն 1915 թվականին Թուրքիայից մազապուրծ եղած ընտանիքի ժառանգ է, ովքեր հաստատվել էին Ֆրանսիայում։

Ֆրանսիան նույնպես պաշտում է շանսոնյեին և շարունակում է սիրել ու հարգել նրա վառ հիշատակը։ Ֆրանսիական հեռուստաըներություններից մեկով հնչել է հայազգի Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը։

Այն կատարել են մանկական երգչախմբի սաները։ Դահլիճում են գտնվել ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին, ով հայտնի է իր հայկական արմատներով և Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին, ով հայտնի երգչուհի է։

Մանկական երգչախումբը կատարումը սկսել է դուդուկի հնչյունների ներքո, ինչն անասելի հուզիչ է եղել և այն հուզել է Ֆիորիին։ Ֆիորին վերցրել է դուդուկը ձեռքերի մեջ, ուսումնասիրել և այն ցույց տվել կողքին նստած Բրունիին։

Վերջինս տպավորվել է։ Ֆիորին անչափ հուզված հայերենով շնորհակալություն է հայտնել երգչախմբին։ Անչափ հուզիչ տեսանյութը ներկայացնում ենք կից։