«Ազգային և պետական դավաճան, նա պատրաստ է հանձնել Արցախը․․․»․ Տիգրան Խզմալյան


Տիգրան Խզմալյանը հերթական գրառումն է կատարել, որտեղ զայրացել է Արտաշես Գեղամյանի արտահայտած այն մտքից, որ Արցախը Ղրիմի օրինակով պետք է մտնի ՌԴ կազմի մեջ։

Խզմալյանը դավաճան է համարում այն մարդուն, ով նման պնդում կկատարի։ Նա նշում է, որ նման մտածելակերպը խոսում է պարզունակ ծախվածության մասին, որը կարող է երեսուն արծաթով վաճառել հայրենքը։

Այս մասին Խզմալյանը գրել է․ «Ազգային և պետական դավաճան։ Նա պատրաստ է հանձնել Արցախը և ողջ Հայաստանը կործանվող Ռսաստանին, միայն թե մենք չմիանանք Արևմուտքին։ Ի՞նչ է սա՝ մոլեռանդությո՞ւն, թե՞ ապուշություն։

Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Սա պարզունակ ծախվածություն է, Գեղամյանը, Բաբուխանյանը և նրանց նմանները պարզապես վաճառվել են ռսական հատուկ ծառայություններին և 30 արծաթով վաճառում են մեր Հայրենիքը։

Քրեականորեն սա պատժելի չէ։ Մնում է ազգի բարոյական գնահատականը, դավաճանի խարանը, հասարակության նզովքը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: